Այս գործը ոչ միայն պայմանավորված է Էդգար Ղազարյանի հասարակական, քաղաքական կեցվածքով, այլ նաև եթե սա նախադեպ լինի, այն կիրառելի կլինի բոլորի նկատմամբ։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ հասարակությունը, անկախ քաղաքական հայացքներից, պետք է կանգնի Էդգար Ղազարյանի կողքին և թույլ չտա, որպեսզի այսպիսի պրակտիկա հաստատվի:
«Նրանք չեն հասկացել մի քանի կետ: Առաջինը, որ հնարավոր չէ Էդգար Ղազարյանին վախեցնել կամ լռեցնել: Էդգար Ղազարյանի ձեռքում ամենավտանգավոր զենքը միկրոֆոնն է, իսկ այս դատավարությունն առավել շատ ուշադրություն կհրավիրի նրա վրա:
Համբերություն եմ մաղթում դատաիրավական համակարգի այն ներկայացուցիչներին, ովքեր կհամաձայնեն որպես գործիք ծառայել Փաշինյանի ձեռքին»,-հավելեց նա:
11