22 Փետրվարի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրեր առաջ Մոսկվայում փաստացի տրվեց «Հաղթանակ 9/45» լայնածավալ հասարակական շարժման մեկնարկը։ Նախաձեռնողը և կազմակերպիչը «Եվրասիա» ԻՀԿ-ն է։ Այն նպատակ ունի պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական հիշողությունը, պայքարել պատմության կեղծման դեմ և ամրապնդել մշակութային կապերը այն երկրների միջև, որոնք նպաստել են Մեծ հաղթանակին։

Ինչպես նշել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2025 թվականը հայտարարեց Հայրենիքի պաշտպանի տարի՝ նշանավորելու 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը։ Նա ընդգծել է, որ «Եվրասիան» աջակցում է նախագծերին, որոնք նպատակ ունեն պահպանել ավանդական արժեքներն ու պատմական հիշողությունը։ Դա ոչ միայն հարգանք է անցյալի նկատմամբ, այլ ներդրում ապագայի մեջ։

Հաշվի առնելով, որ անցյալի իրադարձություններն այսօր հաճախ քաղաքական սպեկուլ յացիաների օբյեկտ են դառնում, կարևոր է ոչ միայն պահպանել հիշողությունը, այլև ակտիվորեն պայքարել դրա կեղծման դեմ։

«Այսօր մեր ընդհանուր խնդիրն է՝ պաշտպանել ճշմարտությունը, պաշտպանել մեր ընդհանուր արժեքները, այն, թե ինչի համար են պայքարել մեր պապերը, տատերը։ Մենք ստիպված ենք պաշտպանել Մեծ հաղթանակը, և ես համոզված եմ, որ միասին մենք կպաշտպանենք այն։ «Հաղթանակ 9/45» նախագիծն իր կյանքն սկսում է դժվար ժամանակներում, երբ ֆաշիզմը նորից գլուխ է բարձրացնում, երբ գաղափարախոսությունը, որը ջնջել է մեր մեծ սերունդը, նորից սկսում է արթնանալ», — ասել է «Եվրասիա» ՀԿ խնամակալ խորհրդի անդամ Իլան Շորը։

«Եվրասիա» ՀԿ-ն մասնակցելու է հրավիրել Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին, Մոլդովային, Սերբիային, Սլովակիային և այլ երկրներին։

Նշվում է, որ կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացնում պատմական հիշողության պահպանման ծրագրերով: Հայաստանում, օրինակ՝ մեկնարկել են կրթական նախագծեր՝ ուղղված ԱՊՀ երկրների և ժողովուրդների պատմության ուսումնասիրման ու հանրահռչակման վրա։ Ռուսաստանում աշխատում են «Պատմությունը մեզ միավորում է» վավերագրական ֆիլմի ստեղծման վրա, որն ուղղված է հետխորհրդային երկրների ժողովուրդների պատմական հիշողության պահպանմանը։

«Եվրասիա» ՀԿ-ն և հայ երիտասարդները շնորհավորել են Երևանին՝ քաղաքի օրվա կապակցությամբ. նրանք մասնակցել են ֆլեշմոբին «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ, որը կառուցվել է Խորհրդային Միության հաղթանակի պատվին Հայրենական մեծ պատերազմում։ Ավելի քան 1000 հայ ուսանողներ ծաղիկներ են տեղադրել Հավերժական կրակին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս