10 Փետրվարի, 2025

Այսօր` փետրվարի 10-ին, փաստաբաններն իրականացնելու են բողոքի ակցիա «գործադուլ»՝ հրաժարվելով դատարաններում իրենց պաշտպանյալներին պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Պատճառն իշխանությունների կողմից փաստաբանների նկատմամբ հարկային քաղաքականության կիրառումն է:

Փաստաբանները պահանջում են ՀՀ կառավարությունից փաստաբանական ծառայությունների մատուցումը, հատկապես անվճար և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից: Նրանց պնդմամբ` նոր հարկատեսակի կիրառումը կպնելու է քաղաքացու գրպանին, քանի որ հանգեցնելու է փաստաբանի ծառայությունների թանկացման:

Նշենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից ըստ նոր հարկատեսակի` նախատեսվում է 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխություն ավելացված արժեքի հարկման դաշտ. փաստաբանական ծառայություններ մատուցողների համար ԱԱՀ-ն կկազմի՝ 20, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս։

 

Լրահոս