5 Հուլիսի, 2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման, ճանապարհների անվտանգության բաժինների և լաբորատորիայի աշխատակիցները հանդիպել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները գծանշող կազմակերպությունների ղեկավարների հետ։

Հիմնադրամը ձեռք է բերել գծանշումների տեսանելիությունն ու հաստության գործակիցը ստուգող սարքավորում, և անցած օրերի ընթացքում ճանապարհների տարբեր հատվածներում կատարվել են սարքավորման փորձարկումներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փորձարկումների արդյունքները, ու անդրադարձ է եղել աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի ղեկավար Գոռ Մարգարյանը ներկայացրել է գծանշմանը ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ և ստանդարտներով։ Նա նաև նշել է, որ աշխատանքներն ընդունվելու են ձեռք բերված սարքավորմամբ իրականացված համապատասխան ստուգումների հիման վրա։ Այս նախաձեռնությունը միտված է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների գծանշման որակը բարձրացնելուն։

Կապալառու կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են նաև իրենց դիտարկումները, քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր։

kotayk

Լրահոս