ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատավճիռը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Գասպարյանն ու նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեցին ու դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման, սակայն որոշ հոդվածներով պատժի կրումից ազատվեցին համաներմամբ, որոշ հոդվածներով վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանն ու ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը ևս մեղավոր ճանաչվեցին, սակայն ազատվեցին պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
Հայտնել էինք նաև, որ Վլադիմիր Գասպարյանն ու Լևոն Երանոսյանը ևս բողոքարկելու են դատարանի վճիռը: Նրանք չեն ընդունում իրենց վերագրվող հանցանքները և նշում են պետք է արդարացվեն: