15 Ապրիլի, 2024

«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քոչարյան Անդոն ասումա. «Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»։ Սա ասում է մեկը, ում քաղաքական ուժի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ 5000 տղու զոհեց, բայց մինչև էսօր ոչ հստակ թիվ է հրապարակում, ոչ՝ անուն ազգանուն։

Դուք սկի մինչև էսօր Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հստակ թիվ ու անուն չգիտեք։ Սա ասում է մեկը, ում ղեկավարած քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը պարզել է ապրիլյանի շուրջ հյուսված բոլոր միֆերը, բայց որպեսզի քաղաքական դիվիդենտները չզրոյանան, մինչև էսօր, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, էդ հանձնաժողովի եզրակացությունը չի հրապարակել։

kotayk

Լրահոս