25 Հունիսի, 2024

Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել ու բռնկվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

kotayk

Լրահոս