6 Հունիսի, 2024

Հունիսի 4-ին կայացած Սլովենիա-Հայաստան ընկերական խաղի (2-1) 73-րդ րոպեին մեր թիմի կազմում դաշտ դուրս եկավ «Ուրարտուի» հարձակվող Գևորգ Տարախչյանը նորամուտը նշելով ազգային հավաքականում։

Ֆուտբոլիստն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է խաղի մասին։

«Շատ ուրախ եմ, որ նշեցի նորամուտս Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Ցավոք, չկարողացանք հաղթել, բայց ընդհանուր առմամբ թիմը լավ հանդես եկավ։ Ամեն ինչ կանեմ, որ հաճախակի հայտնվեմ խաղադաշտում»,- ասել է նա։

 

Լրահոս