Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը Կարմիր Խաչին է հանձնել չորս մահացած իսրայելցի պատանդների մարմինները, որոնց թվում են նորածիններ Քֆիր և Արիել Բիբասը, նրանց մայրը՝ Շիրին և թոշակառու Օդեդ Լիֆշիցը։
Նրանք բոլորը գերեվարվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Կիբուց Նիր Օզից։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Նշվում է, որ տեղափոխումը տեղի է ունեցել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսում։ Իսրայելական կողմը ստացել է Բիբասի ընտանիքի և Օդեդ Լիֆշիցի աճյունները։
Փետրվարի 1-ին ՀԱՄԱՍ-ը ազատ էր արձակել Բիբասի ընտանիքի միակ ողջ մնացած անդամին՝ տղաների հորը՝ Յարդենին։ Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է պարզել Բիբասների մահվան պատճառը։
49