Երգիչ Դավիթ Ամալյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է,որ շատ մտերիմ հարաբերություններ ունի Հախվերդյանի ընտանիքի հետ, սակայն վերջինիս հայտարարություններին վաղուց արդեն լուրջ չի ընդունում.
«Հախվերդյանի երգերը հիշվում են, իսկ հարցազրույցները` մոռացվում: Նա իմ ավագ ընկերն է և մնում է Ռուբեն Հախվոերդյան, իր ասածները չեմ քննադատում, չեմ քննարկում, որովհետև նա ինձ համար մնում է Ռուբեն Հախվերդյան: Ինչ ուզի, կասի, բայց ես շարունակում եմ իր ընտանիքի հետ լինել մտերիմ, երբեմն երբ հանդիպում ենք` բարևում եմ, երբեմն չեմ բարևում, բայց դա էական չէ: Եթե նա իրեն թույլ է տալիս նման բաներ, իր գործն է, ես ինձ թույլ չեմ տա իրեն քննադատել: Ռուբեն Հախվերդյան կերպարին անգամ սրբազանը դեմ չէ: Ռուբեն Հախվերդյանն անուն ազգանուն չէ` վերնագիր է: Ես բառացիորեն նրան վատ բան չեմ կարող ասել: Ռուբեն Հախվերդյանին այնքան պրովակացիոն հարցեր են տալիս, մինչև մեկի մասին մի վատ բան ասի, բայց անցնում է ժամանակ և իր հարցազրույցները չեն հիշվում, հիշվում են միայն երգերը, որոնք կրթել են մի ողջ սերունդ», – ասել է Ամալյանը: