1 Ապրիլի, 2025

2024 թվականի հունվար-հոկտեմբերին ԱՊՀ-ում ապրանքների արտաքին առևտրաշրջանառության արժեքը (ընթացիկ գներով) 2023 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 1,3%-ով։ Միաժամանակ Ադրբեջանում այն ​​նվազել է 9,5%-ով, Մոլդովայում՝ 1,2%-ով, Ռուսաստանում՝ 0,5%-ով։

Ինչպես հայտնել են ԱՊՀ վիճակագրական կոմիտեից՝  Հայաստանում ցուցանիշն աճել է 1,7 անգամ, Տաջիկստանում՝ 18,6 %-ով, Ղրղզստանում՝ 6,4 %-ով, Բելառուսում՝ 5,4 %-ով, Ուզբեկստանում՝ 2,8 %-ով, Ղազախստանում՝ 1,5 %-ով ։ Միաժամանակ Ադրբեջանում այն ​​նվազել է 9,5%-ով, Մոլդովայում՝ 1,2%-ով, Ռուսաստանում՝ 0,5%-ով։

Առևտրային հաշվեկշիռը դրական է եղել Ադրբեջանում, Ղազախստանում և Ռուսաստանում։

2024 թվականի հունվար-սեպտեմբերին բյուջեի ծախսերի աճը գերազանցել է Ադրբեջանում, Ղրղզստանում, Մոլդովայում և Ռուսաստանում եկամուտների աճը։

Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում բյուջեի եկամուտները փոքր-ինչ ավելի արագ են աճել, քան ծախսերը։

Բյուջեի դեֆիցիտը պահպանվել է Հայաստանում, Ղազախստանում և Մոլդովայում։

Լրահոս