27 Հունվարի, 2025

2024 թվականի ընթացքում բերեցին նախագիծ ֆիզիկական անձի բանկային գաղտնիքի հարկային մարմինների կողմից հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև հարկային մարմինների կողմից ֆիզիկական անձանց մոտ ստուգում իրականացման վերաբերյալ նախագծեր, որոնք առաջացան լուրջ ընդդիմության և հետ կանչվեցին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

Նա ընդծեց, որ հայտարարագրումը ենթադրում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն:

«Այս ամենը հանգեցնելու է բնակչության աղքատացման, որովհետև ի սկզբանե չհարկվող եկամուտները, եթե հարկվում են, դա հանգեցնում է աղքատացման, բնակչությանը տոտալ վերահսկողության, որովհետև բոլորի եկամուտների և ծախսերը վերահսկելի են լինում, այս իրավիճակը հանգեցնում է այս ամենից խուսափելուն, ու սա կհանգեցնի արտագաղթի ծավալների ավելացման և ներգաղթի ծավալների կրճատման: Քաղաքացիների նկատմամբ քաղաքական և տնտեսական ահաբեկման հիմքեր են ստեղծվում: Ֆիզիկական անձինք շատ դժվարությամբ ինքնուրույն կարող են լրացնել հայտարարագրեր, և բնականաբար նրանք ծառայություն մատուցող ընկերությունների ծառայություններից են օգտվելու, և ֆիզիկական անձի համար, ըստ էության, չկա բացարձակ տարբերություն իր բանկային գաղտնիքին տիրապետեց հարկային ծառայության աշխատակիցը, թե տիրապետեց հաշվապահական կամ խորհրդատվական ընկերության ինչ-որ աշխատակից, ու քաղաքացին չի իմանալու , թե որտեղ է այդ բանկային գաղտնիքն օգտագործելու։ Հետևաբար կոչ եմ անում բանկային գաղտնիքը որևէ պարագայում որևէ մեկին չտրամադրել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Լրահոս