«Խորապես անհանգստացած ենք նախագահ Ռաիսիի ուղղաթիռի թռիչքի մասին այսօրվա հաղորդագրություններից: Մենք համերաշխ ենք Իրանի ժողովրդի հետ այս նեղության ժամին և աղոթում ենք նախագահի և նրա շրջապատի բարօրության համար»,-գրել է Մոդին X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ուղղաթիռը, որում եղել է Ռաիսին, ինչպես նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և այլ պաշտոնյաներ, կործանվել է երկրի հյուսիս-արևմուտքում Վերզեգանի շրջանում։ Դեպքի վայր են ժամանել փրկարարական խմբերը և որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Փրկարարական աշխատանքները բարդանում են մթության և տեղումների պատճառով, տրանսպորտային միջոցներով հնարավոր չէ հասնել արտակարգ իրավիճակների վայր։