29 Նոյեմբերի, 2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստվում է հաջորդ տարի այցելել թուրքական Իզնիկ՝ նշելու քրիստոնեական եկեղեցու առաջին խորհրդի տարեդարձը, հաղորդում է իտալական ANSA գործակալությունը, որին վկայակոչում է Daily Sabah-ը։

«Սուրբ տարվա ընթացքում մենք նաև հնարավորություն կունենանք նշելու Նիկեայի առաջին մեծ Տիեզերական ժողովի 1700-ամյակը: Ես նախատեսում եմ գնալ այնտեղ»,- ասել է Հռոմի պապը:

Քաղաքը, որն այժմ հայտնի է որպես Իզնիկ (նախկինում՝ Նիկեա), գտնվում է Ստամբուլից մոտ 150 կիլոմետր հարավ-արևելք: Հռոմի պապը հունիսին արդեն ցանկություն էր հայտնել ճանապարհորդել, իսկ աշխարհի ուղղափառ քրիստոնյաների ստամբուլաբնակ հոգևոր առաջնորդ, հույն ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոսն ասել էր, որ միասին կնշեն այդ կարևոր իրադարձությունը, սակայն պաշտոնական հաստատում դեռևս չկա:

Չնայած առողջական խնդիրների պատճառով Հռոմի պապի համար գնալով դժվարանում են միջազգային ճանապարհորդությունները, Ֆրանցիսկոսը, որը դեկտեմբերի 17-ին կդառնա 88 տարեկան, սեպտեմբերին ավարտել է 12-օրյա շրջագայությունը Ասիայում, որն ամենաերկարն էր նրա 11-ամյա հովվապետության տարիների ընթացքում։

Լրահոս