23 Ապրիլի, 2024

Նիկոլ Փաշինյանը սահմանազատման գործընթացի ու խաղաղության լոզունգների ներքո Տավուշի մարզում գնում է ոչ միայն տարածքային զիջումների, այլ նաև մեր պաշտպանական գծի փլուզման։

Փաշինյանն իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար ընտրել է խնդրի տեղայնացման մեթոդը։ Այսինքն ուզում է Ոսկեպարի կամ Կիրնացի խնդիրը դարձնել ոսկեպարցիներինը կամ կիրանցիներինը։

Խնդրի տեղայնացումը հնարավորություն է տալիս անել իշխանությունների սիրած գործը չքաղաքականացնել ․․․ քաղաքականությունը։

Ուշագրավ է, որ իրենց հակաիշխանական համարող որոշ շրջանակներ և լրատվամիջոցներ նույնպես կամա թե ակամա քարոզում են Տավուշում տարածքային զիջումների հարցի տեղայնացում և չքաղաքականացում։ Ասում են թողեք թող ոսկեպարցին կամ կիրանցին իր անարատ (փաստորեն տեղային) պայքարը տանի։ Կամ ասում են ի աջակցություն Տավուշի մարզի այսինչ բանն ենք անում։ Մինչդեռ ճիշտն այն է, որ հարցը գերքաղաքական է և ամեն ինչ պետք է արվի ոչ միայն ու ոչ այնքան տավուշցիների, այլ ամբողջ Հայաստանի համար։

Տարածքային զիջումների հարցը անվտանգային է և գերքաղաքական։ Հետևաբար լուծումներն էլ քաղաքական պետք է լինեն։ Որպեսզի տարածքային զիջումները կանգնեցվեն, պետք է փոխվի վարվող քաղաքականությունը։ Որպեսզի փոխվի քաղաքականությունը, պետք է իշխանափոխություն լինի։ Լուծումը սա՛ է։ Ուրիշ լուծում չկա։

7or.am

Լրահոս