3 Դեկտեմբերի, 2024

ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանը ցավ հայտնեց, որ ԱԺ պատգամավորներ կան, որոնք չեն հասկացել, որ պատգամավոր լինելը, մանդատը այլևս իրենց որևիցե քրեական գործից չի փրկել ու չի փրկելու։

«Եթե ԱԺ պատգամավորներից որևիցե մեկի վրա, այդ թվում նաև ինձ, կա քրեական գործ, ուզում ես մանդատդ դիր, ուզում ես մանդատդ երկու հատ սարքի, ի՞նչ ուզում ես արա, ուզում ես խմբակցություն ունեցի, ուզում ես ընդդիմադիր ամենամեծ ֆրակցիան ունեցիր, չի օգնելու, չի փրկելու»,-ասաց ՍԻմոնյանը։

Նա միևնույն ժամանակ հավաստիացրեց, որ ծանոթ չէ Հովիկ Աղազարյանին առնչվող քրեական գործերի մանրամասներին։

Անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հայտրարությանը, թե Մոսկվայի իր ընկերոջն է սպասում, որի հետ խորհդրակցելուց հետո որոշում կկայացնի՝ մանդատը դնել, թե ոչ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իր Մոսկվայի ընկերը, ինձ թվում է՝ Կարլսոնի պես մի բան է, գոյություն չունի: Այդպես պրոպելլերով մի հատ ինչ-որ մեկն է Մոսկվայից»:

Լրահոս