Դա տեղի է ունեցել Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի համաձայնագրի իրականացման առաջին փուլի շրջանակներում։ Զինյալները նախապես Գազայում Կարմիր խաչի ներկայացուցիչներին էին հանձնել երեք իսրայելցի պատանդների։
Իսրայելի արդարադատության նախարար Յարիվ Լևինը ավելի վաղ ասել էր, որ յուրաքանչյուր ազատ արձակված Իսրայելի քաղաքացու համար երկրի իշխանությունները կազատեն 30 պաղեստինցի բանտարկյալների, իսկ յուրաքանչյուր կին զինվորի համար՝ 50 պաղեստինցի։
Սպասվում է, որ առաջին փուլում Իսրայելը կազատի հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների՝ 33 իսրայելցի պատանդների դիմաց: