3 Մայիսի, 2024

Դամասկոսի հարավային արվարձանների վրա իսրայելական հարձակման հետևանքով ութ սիրիացի զինվոր է վիրավորվել, հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

«Ագրեսիայի հետևանքով ութ զինծառայող վիրավորվել է, պատճառվել են նյութական վնասներ»,- ասվում է հրապարակման մեջ։

Al Arabiya հեռուստաընկերությունը հայտնել է, որ Դամասկոսի մերձակայքում մի քանի պայթյունների ձայներ են լսվել։

Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ հարձակման են ենթարկվել Դամասկոսի օդանավակայանի տարածքում գտնվող օբյեկտները, որոնք վերահսկվում են Հեզբոլլահի կազմավորումների կողմից։

kotayk

Լրահոս