17 Հուլիսի, 2026

ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնում է, որ ուրբաթ վաղ առավոտյան Կատարի մայրաքաղաք Դոհայում և նրա արվարձաններում նոր պայթյունների շարք է տեղի ունեցել՝ երկրորդ օդային հարձակման մասին նախազգուշացումից հետո։

Օդային հարձակման մասին նախազգուշացումից հետո  լսվել է առնվազն չորս հզոր պայթյուն, ենթադրաբար՝ հակաօդային պաշտպանության համակարգերից։ Դոհայի հարավում՝ Համադ միջազգային օդանավակայանի մոտակայքում, բարձր ձայնային ալիքը ցնցել է տների պատուհանները։

Ավելի վաղ Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել էր հրթիռային հարձակման կասեցման մասին: Վերջին հրթիռային հարձակումը գրանցվել է Կատարում հուլիսի 12-ի առավոտյան, որը համընկել է երկրի նախկին էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանիի մահվան հայտարարության հետ:

Լրահոս