17 Հունիսի, 2024

Ուկրաինայի հարցով հաջորդ գագաթնաժողովը պետք է հանգեցնի պատերազմի ավարտին, և Ռուսաստանը կհրավիրվի այնտեղ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Գաղափարն այն է, որ հաջորդ գագաթնաժողովը կլինի պատերազմի ավարտը: Եվ, իհարկե, մեզ անհրաժեշտ է, որ մյուս կողմը ևս լինի բանակցությունների սեղանի շուրջ։ Ակնհայտ է, որ երկու կողմերին էլ անհրաժեշտ է պատերազմը դադարեցնելը: Մեր գործն է ապահովել, որ Ուկրաինան այս պահին ամենաուժեղ դիրքերում լինի»,- ասել է ուկրաինացի նախարարը։

«Իհարկե, մենք հիանալի հասկանում ենք, որ կգա այն պահը, երբ անհրաժեշտ կլինի խոսել Ռուսաստանի հետ»,- հավելել է դիվանագետը:

Լրահոս