6 Հունիսի, 2026
Խերսոնի մարզում Ռուսաստանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 27-ը՝ վիրավորվել։

Այս մասին հայտարարել է Խերսոնի տարածաշրջանային ռազմական վարչության ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Նրա խոսքով՝ հարվածները թիրախավորել են սոցիալական ենթակառուցվածքները, այդ թվում՝ վեց բարձրահարկ շենքեր և ինը մասնավոր տներ։

Նաև վնասներ են հասցվել վարչական շենքերին, խանութներին, սննդի կետերին, բենզալցակայանին, բջջային հեռախոսակապի աշտարակին, մասնավոր մեքենաներին և այլ ենթակառուցվածքներին։

 

Լրահոս