11 Հունիսի, 2026

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 635-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունիցի 10-ին հայտնել են երկրի իշխանությունները։

Կոնգոյի իշխանությունների տվյալներով՝ վիրուսից մահացել է 127 մարդ։

ԿԴՀ-ում և Ուգանդայում էբոլայի բռնկման ֆոնին ԱՄՆ Պետդեպարտամենտը հունիսի 10-ին հայտարարել է, որ հարևան երկրներում՝ Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում և Հարավային Սուդանում, վիրուսի դեմ պատրաստվածությանը աջակցելու համար կհատկացնի 20 միլիոն դոլար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների համաձայն՝ Ուգանդայում հաստատվել է էբոլայի 19 դեպք և երկու մահ։

Լրահոս