18 Ապրիլի, 2024
Առողջապահության նախարարության շուրջ հաջորդ աղմուկն է բարձրանում` օր առաջ ԱԱԾ-ի ներխուժման, խուզարկումների ու «ծածկադմփոցով» փակած ձերբակալումների դեպքերից հետո։

ԼՈՒՐԵՐ.com-ին հասած տվյալներով` ԲԿ-ներից մեծ մասին բաշխված պետպատվերը սպառվել է` այն էլ տարվա կեսին չհասած եւ անհասկանալի հանգամանքներում։ Սա նշանակում է  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնույթուն եւ հետազոտություններ չեն իրականացվում որոշ ԲԿ-ներում։

Տարեկան բաշխումների կտրվածքով գումարների սպառում լինում է,  բայց այսքան արագ` ոչ միայն կասկածելի է, այլեւ կարող է քրեածին տարրեր պարունակել, ակնարկում են ոլորտի մասնագետները՝ բացատրելով, որ նախկինում` հատկապես 44-օրյա պատերազմից հետո, հենց 2021-ին այսքան արագ սպառվեցին պետպատվերի հատկացումները, քանի որ կար անկանխատեսելի վիրավորների ահռելի քանակ, վիրահատությունների և այլ ծառայությունների սպասարկման մեծածավալ առիթ, եւ հետո, նախկինում պետպատվերի հատկացումն այսօրվա բնույթը չուներ, հիմա գործում է օֆերտայի կանոնը` այսինքն, հատկացում` սպասարկած ծառայության դիմաց։

Ու՞ր են գնացել գումարները կամ արդյո՞ք ոչ համաչափ են բաշխվել դրանք․ ըստ ամենայնի, այս հարցերի պատասխանների հետեւից էին ընդամենը 2 օր առաջ Ուիգմոր ԲԿ եկել ԱԱԾ ու Քննչական կոմիտեի օպերների խումբը։

Չմոռանանք, մամուլում նաեւ 4 պաշտոնատար անձի բերման ենթարկելու, այդ թվում՝ սույն բկ տնօրենի մասին էր գրվեց, հայտնեցին նաեւ նրանից երկուսի ձերբակալման մասին, բայց իրավապահ համակարգը լուռ է, անուններ չեն հնչել, ու համառորեն ծածուկ են պահում՝ թե որ քրգործի շրջանակներում է ԱԱԾ-ն ներխուժել եւ պաշտոնյաներին տարել հարցաքննության։

kotayk

Լրահոս