10 Փետրվարի, 2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Նորավան-Լծեն-Տաթև, Նորավան-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են (մերկասառույց) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լրահոս