Փաստաբան Սոս Հակոբյանն անդրադարձել է փաստաբանների հարկման ավելացման հարցով ՍԴ ՄԻՊ-ի դիմելուն ու դրան հաջորդած զարգացումներին.
«Չգիտեմ հիշում եք, թե ոչ, բայց ՄԻՊ-ը վերջերս դիմել էր Սահմանադրական դատարան՝ փաստաբանների մասով հարկային օրենսգրքում փոփոխությունների սահմանադրականության վիճարկման հարցով։
Սահմանադրական դատարանն էլ ասել էր, որ ահագին նյութ եք դիմումի մեջ գրել, բայց չեք բացատրել, թե հարկային օրենսդրության փոփոխությունները ինչպես են խախտում Սահամանդրության վկայակոչված հոդվածները (օրիանակ՝ դատական պաշտպանության կամ իրավաբանական օգնություն ստանալու սահամանդրական իրավունքների մասով)։
Այսինքն, ՍԴ-ն ասել էր դիմումդ անհիմն է, դու այս փաստարկներով ՍԴ դիմելու իրավունք չունես։
ՄԻՊ-ի աշխատակազմից նույն օրը հայտարարել էին, որ հայտարարություն է նախապատրաստվում այդ առիթով, իբր լուրջ և համոզիչ պատասխան են ներկայացնելու այդ որոշմանը։
Այսօր ժամանակ ունեցա կարդալ այդ՝ 25.11.2024թ. խեղճ ու կրակ հայտարարությունը, որտեղ ՄԻՊ-ը մոտավորապես ասում է հետևյալը. դե մենք սկզբից էլ Փաստաբանների պալատին ասել էինք, որ գործը բուրդ է, բայց որ շատ պնդեցին ասեցինք լավ հարց չկա կգրենք էդ դիմումը..․
Հիշում ենք նաև, որ ՄԻՊ-ը իրեն համարել էր ՀՀ սահմանադրական իրավունքի ռահվիրա… ու այստեղ մի ոչ քաղաքական բնույթի հարց է առաջանում.
1. եթե մտածում էիր, որ սահմանադրականության հիմքեր չկան ու մերժվելու է անգամ քննարկումը, ապա ինչ հիմքով ես նման որոշում կայացրել դիմելու ՍԴ, բա քո մասնագիտական հեղինակությունը, պրոֆեսիոնալիզմը, հանրային պաշտոնյայի պատասխանատվությունը որտե՞ղ էին…
2. եթե, այնուամենայնիվ մտածում էիր, որ հիմքերը հստակ կային, ապա ինչու ես այդքան չմշակված դիմում ներկայացրել, որ մերժվել է, իսկ եթե ուժեղ դիմում ես ներկայացրել, բայց անարդարացիորեն Բարձր դատարանը մերժել է՝ գոնե մի բառով հայտարարության մեջ ասեիր, որ համաձայն չես իրավունքի նման մեկնաբանության հետ (կարելի է ասել՝ հակառակն է ասել հայտարարության մեջ)…
Կարճ ասած՝ իրավաբանության Յուպիտերը պարզվեց մարդու իրավունքների պաշտպանության Մերկուրին էր»։