17 Ապրիլի, 2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ոսկեպար գյուղի բնակիչների հանդիպումը սկսվել է։ Այս մասին 24News-ին հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որին Փաշինյանի թիկնապահները արգելել են մասնակցել վերոնշյալ հանդիպմանը պատճառաբանելով, թե այն վերաբերում է բացառապես ոսկեպարցիներին և վարչապետին։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այցելել է Ոսկեպար քննարկելու Տավուշի մարզի հարակից չորս գյուղերի Ադրբեջանին հանձնելու հարցը։

Նշենք, որ պաշտոնական Բաքուն պահանջում է վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Մեկնաբանելով երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ին կայացած նիստի արդյունքները նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը։

 

Լրահոս