26 Ապրիլի, 2024

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․ «Երեկ գրել էի, որ այսօր «ժամը 19:00 … կգնամ Պարոնյան / Լեո խաչմերուկ, ու մի փունջ յասաման կդնեմ Սոնայի զոհվելու վայրում, մի մոմ կվառեմ իր հիշատակին և արդարություն կպահանջեմ իր համար»։

Հիշեցնեմ. այսօր լրացավ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Նիկոլի շարասյան անիվների տակ զոհվելու 2 տարին։

Հիշեցնեմ նաև, որ առ այսօր ոչ ոք չի պատժվել։

ԿԱՐԵՎՈՐ. քիչ առաջ իմացա, որ արդեն ժամից ավել է ոստիկանների բազմություն են հավաքել այդ տեղում։

Ամեն դեպքում իմ պլանները չեն փոխվել. ես պատրաստվում եմ հարգել Սոնայի հիշատակը. ծաղիկ դնել, մոմ վառել և արդարություն պահանջել նրա համար։

Սահմանադրությամբ ամրագրված իմ իրավունքն է։

Բոլորին, ով գալու է, հորդորում եմ լինել առավելագույնս սթափ և զուսպ, չներքաշվել հաստիքային և արտահաստիքային սադրիչների խաղերի մեջ ու թույլ չտալ բռնության որևէ դրսևորում։

Հ.Գ. Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ ոստիկանապետական այս ռեֆլեքսները տվյալ դեպքում աշխատում են հենց բռնապետի դեմ շատ ավելի մեծ հնչեղություն տալով ու մարդկանց հիշողության մեջ թարմացնելով Սոնայի սպանության պատմությունը»։

Լրահոս