15 Հունիսի, 2024

Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Մերեժկոն հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարը բանակցություններից հետո։

Այս մասին գրում է Financial Times-ը։

Միաժամանակ խորհրդարանականն ընդգծել է, որ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանի, եթե Ուկրաինան անվտանգության երաշխիքներ չստանա Արևմուտքից։

Մերեժկոն նշել է, որ Կիևի և Մոսկվայի կողմից խաղաղ համաձայնագրի ստորագրումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ու Չինաստանը ազդեցություն գործեն Ռուսաստանի վրա։

Լրահոս