Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր՝ մարտի 30-ին, առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին ընտրական տեղամասերը: Ընտրությունները կտեւեն մինչեւ ժամը 20.00-ն:
Երկու համայնքներում էլ ընտրությունները արտահերթ են:
ՀՀ ՆԳՆ կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111 236․ երկու համայնքներում էլ տեղամասերը կտեսահսկվեն:
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն են՝
- Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն — ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
- «Ապրելու երկիր» կուսակցություն — ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը:
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
- Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն- ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը:
- «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք — ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը:
- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն — ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը:
- «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք — ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը:
- «Իմ հզոր համայնք» — ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերն են՝
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:
- «Միասնություն» կուսակցությունների դաշինք — ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը:
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն — ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը
- «Կայունություն» կուսակցություն — ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը:
Գյումրիում եւ Փարաքարում ընտրական գործընթացը կդիտարկի ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից 29 այցելու։
Փարաքարում գործում է 16, Գյումրիում՝ 82 տեղամաս