Գործադուլի պատճառով վարորդներին աշխատանքից ազատած քաղաքապետարանին փաստաբան Մանուշ Եսայանը հիշեցնում է գործադուլի իրավունքի մասին՝ հատուկ նրանց համար հրապարակելով օրենքի համապատասխան հոդվածները.
«Երևանի քաղաքապետարան քանի որ ձեզ շատ եմ «սիրում» հիշեցնեմ էլի․ հնարավոր է դուք իրավաբան չունեք ձեր կառույցում՝
ՀՀ Սահմանադրության /2015թ փոփոխություններով/ 58-րդ հոդված՝ գործադուլի իրավունքը
1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:
2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
ՀՀ Աշխատանքային օրեսգրքի 73-րդ հոդված՝
1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 18 վարորդ արդեն ազատվել է աշխատանքից։