Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող Scarlet Sails բնակելի համալիրի շենքի նախասրահում անհայտ սարքի պայթեցման հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Թարմացված տեղեկատվության համաձայն՝ Ավիասիոննայա փողոցում գտնվող Scarlet Sails բնակելի համալիրի 29-հարկանի շենքի նախասրահում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել»,- նշել է ԱԻ ծառայության ներկայացուցիչը:
Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ պայթյունի հետևանքով կարող էր վիրավորվել Դոնբասում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, սակայն շտապ օգնության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ նա ողջ է։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ պայթուցիկ սարքի հզորությունը, նախնական հաշվարկներով, կազմել է մոտավորապես 300 գրամ տրոտիլին համարժեք։