«Փյունիկը» երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը: Եղիշե Մելիքյանի հետ միասին երկարաձգվել են ամբողջ մարզչական շտաբի հետ գործող պայմանագրերը»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ Մելիքյանը գլխավորում է երևանյան թիմը 2021 թվականի հունվարից: Այս ընթացքում 45-ամյա մասնագետն ակումբին առաջնորդել է երկու չեմպիոնությունների ներքին առաջնությունում, հանդես եկել եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում ու տոնել հայկական ակումբային ֆուտբոլի առաջին հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի վերոնշյալ փուլում:
Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» հայկական ակումբների շրջանում գրանցել է ևս մեկ բացառիկ ցուցանիշ՝ հասնելով Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ: