Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի գրառմանը։ Նա մասնավորապես գրել է․
«Երբ ամբողջ Երևանը կոլապսի մեջ է, տրանսպորտը չի աշխատում ոչ ձմեռային անվադողերի պատճառով, անգամ շտապօգնությունը չի կարողանում հասնել կանչի վայր, ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ռոմանտիկ ռիլս, որում գեղեցիկ մեղեդու ներքո ներքև են իջնում ձյան ճերմակ փաթիլները, անթերի երթևեկությունը հսկում են պարեկները, մարդիկ թևանցուկ ճեմում են մայթերով:
Հավելենք, որ քաղաքացիներին ծառայելու կոչված կառույցի մամուլի խոսնակը փակել է իր գրառման մեկնաբանությունների բաժինը»։
44