6 Հունիսի, 2024

Քանի որ քաղաքական դաշտը վաղուց էր փլուզված, 2018-ին մեր վատագույն երազների հերոսը ներկայացավ որպես վերկուսակցական առաջնորդ, ով եկել է իրագործել ՀՀ քաղաքացիների երազանքները: Իրեն ճիշտ խորհուրդներ էին տալիս մեզ համար անհայտ քաղտեխնոլոգները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Հիմա «հպարտ քաղաքացիների» պարագլուխը նույն վիճակում է հայտնվել, ինչպես այն ժամանակվա իշխանությունը: Եկել է նոր գործիչ, ով նույնպես վերկուսակցական անձնավորություն է և իրենց համար անսպասելիորեն հայտնված «Սև Կարապն» է:

Հ.Գ. «Սև կարապը» հայեցակարգի հեղինակը Նասիմ Նիկոլաս Թալեբն է, ով իր «Սև կարապ. Անկանխատեսելիության նշանի տակ» (2007) օգտագործեց «սև կարապի իրադարձություններ» տերմինը (անգլերեն TBS, The Black Swan):

Այսինքն դժվար կանխատեսելի մի իրադարձություն, երբ անսպասելիորեն հայտնվում է անձ, կամ իրադարձություն, ինչը կորդինալ կերպով փոխում է իրավիճակը»:

Լրահոս