2 Մայիսի, 2024

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հաստատել է Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը:

Ատեստավորման նոր համակարգ ներդնելու արդյունքներով քրեակատարողական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի չափի և հավելավճարի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ներկայացված նախագծով:

Արդյունքում կբարձրանա քրեակատարողական ծառայողների վարձատրությունը, քրեակատարողական ծառայությունում ծառայությունն ավելի գրավիչ կդառնա, ինչպես նաև ծառայությունը բանիմաց կադրերով համալրելու հնարավորություն կընձեռվի։

Ատեստավորումը փուլ առ փուլ ներդրվում է բոլոր ուժային կառույցների համար. սկզբում այն կգործի զինվորականների, ապա ոստիկանների համար։ Եթե ատեստավորումը գերազանց, լավ կամ բավարար հանձնվի, ապա տվյալ աշխատակցի աշխատավարձը կարող է աճել երկու անգամ կամ ավելի:

Աշխատավարձի բարձրացումը կախված կլինի նաև նրանց կոչումից, ծառայության ստաժից և ատեստավորման արդյունքներից:

kotayk

Լրահոս