25 Հունիսի, 2024
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստանի Դաշնություն տեղի կունենա այն ժամանակ, երբ ստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, և մշակվեն փաստաթղթերի ստորագրման հիմքերը:

Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Կարծում եմ, հենց որ ստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները նման այցի համար և ձևավորվեն որոշակի հիմք այդ փաստաթղթերի համար, որոնք պետք է ստորագրվեն այս մակարդակով, այդ այցը կկայանա»,- ասել է Ռուդենկոն։

Միաժամանակ նա ընդգծել է, որ ԿԺԴՀ ղեկավարը Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավեր ունի։

Լրահոս