13 Դեկտեմբերի, 2024

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզապես իրականցնում է իր հերթական վերահսկողական գործողությունը մսի շուկայում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարություն յանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան Գումի մսի շուկայում տեղի ունեցած դեպքերին։

Նրա խոսքով, այս անգամ ստուգվել է Խորենացվի փողոցում գործող մսի շուկան։
«Ինչպես պահանջում է օրենը, և արդեն հաստատված կարգը, ոչ սպանդանոցային միսը պետք է առգրավվի և ոչնչացվի։ առգրավում  է ՍԱՏՄ տեսուչը, կշռում է, այն հանձնվում է տեղափոխող կազմակերպությանը, վերջինն էլ այն հանձնում է այրող կազմակերպությանը, որն էլ այրում է ոչնչացման ենթակա միսը»,-ասաց Ա. Հարությանը։

Տեսչական մարմնից նշեցին, որ իրենց գործողությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանմանը, որպեսզի իրենց սեղաններին չհայտնվի վտանգավոր սննդամթերք, այդ թվում միս։

«Ամեն ինչ արվում է օրենքի շրջանակում, հաստատված կարգերի համաձայն»,-ասաց նա։

Լրահոս