Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը դիմել է ավտոբուսի վարորդների գործադուլից տուժած երևանցիներին.
Սիրելի՛ երևանցիներ, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում է գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարմարություններ են պատճառվել։
Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։
Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։
35