3 Դեկտեմբերի, 2024

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 6-ին կմեկնարկի  ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մինչ այդ, վաղը՝ դեկտեմբերի 4-ին, տեղի կունենա ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Մասնակիցների թվում կլինեն նաև մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի ներկայացուցիչները:

Օրակարգում ընդգրկված հարցերից է հաջորդ երեք տարիներին / 2026թ., 2027թ. և 2028թ. /  աշխարհի առաջնությունների  անցկացման վայրերը: Կորոշվի նաև եկող տարի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովի անցկացման ժամկետը, քննարկվող հարցերի օրակարգը, որտեղ կներառվի նաև նախագահի ընտրության կարգը:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, ծանրահարթակ կելնեն նաև Հայաստանի ներկայացուցիչները / 9 տղամարդ, 2 կին /:

Նրանք են ՝

դեկտեմբերի 7 – 61 կգ B ենթախումբ Գարիկ Չոլակյան, մեկնարկը` ժամը 16:00-ին,

դեկտեմբերի 8 –  55 կգ A ենթախումբ Ալեքսանդրա Գրիգորյան, մեկնարկը` ժամը 21:00-ին,

դեկտեմբերի 9 –  67 կգ A ենթախումբ Գոռ Սահակյան, մեկնարկը` ժամը` 21:00-ին,

դեկտեմբերի 11 – 89 կգ A ենթախումբ Անդրանիկ Կարապետյան, մեկնարկը` 21:00-ին,

դեկտեմբերի 12 – 96 կգ A ենթախումբ, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, մեկնարկը` 18:30-ին,

դեկտեմբերի 13 –  102 կգ, A ենթախումբ, Արա Աղանյան, մեկնարկը` 21:00-ին,

դեկտեմբերի 14 – 109 կգ B  ենթախումբ, Պետրոս Պետրոսյան, մեկնարկը` 14:00-ին,

դեկտեմբերի 14 – 109 կգ A ենթախումբ, Գարիկ Կարապետյան, մեկնարկը` 18:30-ին,

դեկտեմբերի 14 – 87 կգ A ենթախումբ, Տաթև Հակոբյան, մեկնարկը` 21:00-ին,

դեկտեմբերի 15 – 109 + A ենթախումբ Վարազդատ Լալայան, մեկնարկը` 18:30-ին:

Վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնի գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը:

Լրահոս