Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Տիգրան Եղոյանը իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։
Shamshyan-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա ալյումինի փաթեթներով։
37