3 Դեկտեմբերի, 2024

«Մի բան հստակ է, համայնքը չի կարողանում կառավարել հանրային տրանսպորտի ոլորտը»։ Անդրադառնալով ավտոբուսի վարորդների գործադուլին՝ հայտարարել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Քանի դեռ ամեն ինչ կորած չէ,  նա մի բարի առաջարկով դիմել է քաղաքային իշխանությանը։

«Հայտարարեք միջազգային մրցույթ։ Ցանկանո՞ւմ եք, ինքներդ մասնակցեք այդ մրցույթին, և կտեսնեք, որ մրցունակ չեք»,-նշում է Պիպոյանը։

Հիշեցնեմ, որ վարորդներ էին տանում Գերմանիա ավտոբուս քշել սովորելու համար։ Շատ տրամաբանական է․ հնարավոր չէր մեկ հոգի սովորեցնող բերել, ով տեղում կսովորեցներ․ այ հենց այսպիսի արդյունատությամբ էլ կառավարում են, ու հետո զարմանում, որ չի ստացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս