Աշխատանքային օրն ավարտվել է, սակայն բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում տուն գնալ տրանսպորտի գրեթե իսպառ բացակայության պատճառով։
Ավտոբուսները չեն կարողանում երթևեկել, քանի որ ապահովված չեն ձմեռային անվադողերով։ Քաղաքային իշխանությունները չեն ապահովել նաև ճանապարհների պատշաճ մաքրման աշխատանքները։
Դատարկ ավտոբուսները կանգնած են կանգառներում՝ միացրած վթարային լույսերը, հաղորդում է Aysor.am- թղթակիցը։
Ձմռան ցրտին կանգառներում կանգնած են մնացել նաև աշխատանքից հետո հոգնած մարդիկ։ Տուն չեն կարողանում հասնել։
Համապատասխան տեսանյութ է հրապարակել նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։