31 Հունվարի, 2025

Փետրվարի 1-ից ունենալու ենք մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ արժեքով, որը պահպանվելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, տրանսպորտի սակագների փաթեթների օրակարգով հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով նախագիծը:

«Նախատեսվում է նաև, որ 2025 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. փետրվարի 28-ն արդեն իսկ ձեռք բերված 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսերը ստանալու են հավելյալ 30 օր օգտագործման ժամկետ:

Թերևս այս երկրորդ փոփոխությունը, որը նշեցի, կարծում եմ ավելի կարևոր է: Ինչ-ինչ պատճառներով 150 դրամ մեկ  ուղևորության համար ուղետոմսի սահմանումը ավելի շատ է քննարկվում, բայց ես կուզեմ այսօր թե՛ իմ խոսքում, թե՛ ավագանիները իրենց խոսքում ավելի շատ հենց այս երկրորդ տարբերակին շեշտադրեն, որովհետև սա նախ ենթադրում է քաղաքացիների կողմից լրացուցիչ փաթեթների ձեռքբերման լրացուցիչ մոտիվացիա, որը հենց միասնական տոմսային համակարգի բուն նպատակն է և զուտ ֆինանսական առումով, առնվազն այս զեղչի ժամանակաշրջանում, չնայած ես համոզված եմ, որ դրանից հետո էլ ենթադրելու է ավելի մատչելի ուղևորափոխադրում երևանցիների համար, քան մեկ ուղևորության համար 150 դրամի վճարումը»,-հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Լրահոս