27 Հունվարի, 2025
Ալմաթիի միջտարածաշրջանային քրեական դատարանը դատապարտել է 2022 թվականի հունվարին քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին: Առավելագույն պատժի՝ 20 տարվա ազատազրկման է դատապարտվել քրեական հեղինակություն համարվող Արման Ջումագելդիևը, որն առավել հայտնի է «Վայրի Արման» մականունով։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Արման Ջումագելդիևը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, Կայրաթ Կուդայբերգենը՝ 8 տարվա ազատազրկման, Ռուսլան Իսկակովը՝ 15 տարի 6 ամիս ազատազրկման»,- հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը։

Ջումագելդիևը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խմբավորման ստեղծման և ղեկավարման, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կազմակերպման համար։

 

 

Լրահոս