27 Հուլիսի, 2026

Ոստիկանապետի նախկին խորհրդական Գրիգոր Բադիրյանը որոշել է վերազինել Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրում գտնվող ոսկու կորզման ֆաբրիկան և նոր տարածքներ ուսումնասիրել: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Նրան պատկանող «Բակտեկ էկո» ՍՊԸ-ն Արջուտում ոսկու հանքավայր է շահագործում: Ընկերությունը դիմել էր համայնքին միաժամանակ երկու գործողություն իրականացնելու նպատակով՝ երկրաբանական ուսումնասիրություն գործող հանքի հարակից տարածքներում` հանքավայրն ընդլայնելու նպատակով, և գործող ֆաբրիկայի տեխնոլոգիական վերազինում՝ պոչամբար կառուցելու և առկա պոչամբարն ընդլայնելու համար:

Փամբակի ավագանին 10 կողմ և 1 ձեռնպահ ձայնով համաձայնություն է տվել ֆաբրիկայի վերազինման և պոչամբարի կառուցման նախագծին։

Արջուտի վարչական ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս չի քննարկվել նոր պոչամբարի տեղի կամ հողատարածքի հարցը, չգիտեն` որտեղ է ընկերությունը նախատեսում կառուցել այն: Այս պահի դրությամբ քննարկվել է միայն ֆաբրիկայի վերազինման հարցը:

Ինչո՞ւ չէր շահագործվում հանքավայրը 

Արջուտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը «Բակտեկ էկո» ՍՊԸ-ն ստացել էր 2014թ․-ին՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պաշտոնավարման օրոք: Վերջինս էլ ստորագրել էր ընդերքօգտագործման պայմանագիրը և հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք տվել ընկերությանը 26 տարի ժամկետով: Ընկերությունը, սակայն, տևական ժամանակ չէր շահագործում հանքավայրը, քանի որ հողերի նպատակային նշանակության փոփոխության հարց կար: Հարկերն ու տուրքերը ևս չէր վճարել: Հանքավայրը սկսել է շահագործվել 2020 թվականից: Մինչ այդ՝ շուրջ երկու տարի, կառուցվում էր ոսկու կորզման ֆաբրիկան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս