Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան իտալական La Repubblica հրատարակությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ լայնածավալ պատերազմը բացասաբար է ազդել իր ամուսնու՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առողջության վրա։
Նախագահի կնոջ խոսքով՝ Զելենսկին պատերազմի պատճառով զգալի սթրես է ապրում, իսկ ֆիզիկական և էմոցիոնալ մեծ սթրեսի պատճառով մեջքը հաճախ ցավում է։
«1000 օրվա պատերազմն ուժեղացրել է իմ ամուսնուն, բայց միևնույն ժամանակ «սթրեսը քայքայում է նրա մեջքը»,-ընդգծել է Զելենսկայան:
37