Երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆբ-յան իմ էջին մոտ 17000 մարդ է հետևում։
Էս պաշտոնականը։
Մշտական հետաքրքրված են 200-1000-ը,եթե ձևակերպենք՝ «լավագույն դեպքում» բառակապակցությամբ։
«Չգիտես ում» էջերի հետ համեմատած,իմ էջը,մեղմ ասած,համեստագույնի սահմաններն էլ չի լրացնում։Դրանք մեր ժամանակների սոց. կայքային «աստղերն» են,դրանց հետ ինձ նման մարդիկ ո՞նց ոտք գցեն։
Ուղեղների բթացումն էսօր գերմոդայիկ պահանջարկներից է։
Թերթեք էդ «չգիտես ում»-երի էջերն ու տեսեք քանիսն են դրանց ցուցակագրված…
Էս ի՞նչ թիթիզություն է,ժողովուրդ։
Գրառում ես տեղադրում,խոսում ես բաներից,որ միայն քոնը չեն,դրանք համընդհանուրի շահերից բխող պահանջներ են,
-200-500 հոգի՝ լավագույն դեպքում…
Ո՞վ լինի չասի՝ ա,դե հերն էլ անիծած,ռադ արա,պրծի։
Ժողովուրդ,ո՞վ է էդ իշխանություն կոչվածը։Ովքե՞ր են էս նախկին-ներկա ղեկավարներն ու դրանց թիմակիցները։Էս երկրի շարքային մարդկանցից չե՞ն,որ,ասենք,ոմանք մեզանից շատերի թաղի տղերքն են եղել,հարևաններն ու ծանոթները…
Այ,մարդ,մարդիկ չե՞ն։
Որ իշխանավորներ են դառնում,ի՞նչ է,երկնքից աթոռներո՞վ են իջնում։
Ասում են ժողովուրդն է իշխանությունը…
Մեկ էլ պարզվում է,որ հենց ժողովրդի փոխարեն որոշում կայացնողը նույն էն շարքային մեկն է,ով մի ժամանակ շարքային հարևան էր,կամ թաղի տղա,կամ…
Քաղաքական բաների մեջ մտնել չեմ ուզում,բայց հասկացողին մի բան կասեմ միայն.
«Ոչ ոք իրավունք չունի որոշել,թե ես ինչպի՞սի հայ պետք է լինեմ,ո՞ր արժեքներով ու ավանդույթներով»…
Ու,եթե բանը նրան է հասնում,որ ոմն երկրի ղեկավար իրեն իրավունք է վերապահում ինձ ազգային արժեհամակարգային սահմանումներին վերաբերող դասեր տալ, ընդ որում, նաև սահմանումներ թելադրել՝ որոնցով իրեն է վերագրում իմ փոխարեն որոշումներ կայացնելու իրավունքը ևս, ես էդ ինքնակոչին քաղաքակիրթ ձևով պատասխանում եմ՝ ռադ էղար…
Իսկ Դու,սիրելի ժողովուրդ, էս սոց. կայքային թիթիզություններից դուրս գալու փորձեր արա…
Չպետք է միշտ եզրագծին հասնես, թշնամուդ սուրը տեսնես, նոր հավատալ ու լսել սկսես նրանց, որոնց խոսքն ու զգուշացումները վաղուց էր հարկավոր հարգել ու գնահատել…»: