Արթուր Չախոյանը գրում է․
«Հերթական հաղթանակը
2023թ-ին, Արմեն Բեգոյանի հրահանգով, իմ նկատմամբ շինծու քրեական գործ հարուցվեց՝ իբր կենսունակ ծառեր վնասելու մեղադրանքով։
Դեպքի վերաբերյալ մանրամասներ՝
Սակայն իրականում Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայում թանկարժեք, սակայն արդեն չորացած ծառեր էր տնգել և համապատասխան գումարներ դուրս գրել։ Տնկման հաջորդ օրը ես լայվով հանրայնացրեցի, որ ծառերը չոր են՝ ներկայացնելով դրանց չորացած հատվածները։ Քանի որ այս բացահայտումը լայն քննարկման առարկա դարձավ, «խելոքները» իրենց գործելաոճին համապատասխան, փորձեցին մեղադրանքը վերագրել ինձ՝ ներկայացնելով այնպես, թե իբր ես եմ ծառերի չորացման պատասխանատուն։
bsp;</div
Այնուամենայնիվ, փաստերն ապացուցեցին հակառակը՝ ես հերթական անգամ ճիշտ դուրս եկա, իսկ նրանք՝ սխալ։
Տվյալ որոշումը փաստ է հանդիսանում, որ Արմեն Բեգոյանը իմ նկատմամբ զրպարտություն է տարածել։
Հարգելի՛ քաղաքացիներ, նկարում պատկերված տեսարանում ես պարզապես փորձում եմ պարզել՝ Արմեն Բեգոյանի մտքի ծառերը դեռ վեգետացիոն շրջանում է գտնվում, թե արդեն դուրս է եկել»։
39