Բայց որ ընդդիմադիրներից Վահե Հակոբյանը ռինգ կանչեց Հրաչյա Հակոբյանին, վերջինս գնաց ու «առանց կպնելու» մեդալը տվեց Վահե Հակոբյանին փիլիսոփայելով, թե իր ռինգը ԱԺ-ն է։ Հետո չիմացանք «հասարակության մեջ կարծիք ստեղծվե՞ց», որ, օրինակ, Հրաչյա Հակոբյանն արժանապատվություն չունի ասել է մի բան, ինչի համար հրավիրել են ռինգ, հետո գնացել ու տեղում լրիվ ուրիշ բան է արել։ Դե որ այս դեպքը հիշեցինք, Վահե Հակոբյանից մի մեջբերում էլ անենք ուղղված Հրաչյա Հակոբյանին․ «Ժամանակը ցույց կտա` ով է քաղաքական գործիչ, ով` կապիկ»։ Ահագին ժամանակ է անցել, հասարակությունն էլ ոնց որ թե կողմնորոշվել է։ Պետք է նորից կրկնել ռինգն ու այս հարցը վերջնականապես փակել։
ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով ընդդիմադիր խորհրդարանականների Ազգային ժողով վերադառնալու հարցին, նշել է, որ այդ դեպքում հասարակության մեջ կստեղծվի այն կարծիքը, որ ընդդիմադիր պատգամավորները արժանապատվություն չունեն։ «Պատգամավորներից ոմանք բժշկի թուղթ են ներկայացրել, որպեսզի բացակաները հարգելի հաշվեն»,- հավելել է նա։
1