22 Հուլիսի, 2022

«Yerevan.today» գրում է. «Նախօրեին մամուլը գրեց, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել ԱՄՆ-ում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար:

Բագրատ Բադալյանը պետական բարձր պաշտոններ զբաղեցրել է 2018-ից սկսած «Թավշյա հեղափոծության» արդյունքոմ: Այդ պահին, ըստ հայտարարագրի իր հաշվին ունեցել է 200,000 ԱՄՆ դոլար։ Բադալյանը այս տարիներին զբաղեցրել է փոխնախարարի պաշտոն, ապա Ավինյանի խորհրդականն է եղել, հետո էլ գրասենյակի ղեկավարը, հետո եղել է ՊԵԿ խորհրդական, իսկ հիմա էլ զբաղցենում է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Արայիկ Հարությունյանի տեղակալն է:

Այս տարվա մայիսին ներկայացրած հայտարարագրում Բադալյանը բանկային հաշվին ունեցել է 15 հազար եվրո, 336 հազար դոլար և 640 հազար դրամ, իսկ կանխիկ ունեցել է 40 հազար դոլար: Բանկում ունեցել է 300 հազար դոլար և 100 հազար եվրո ավանդ: Չորս տարիների ընթացքում Բադալյանը զգալիորեն բարելավել է ֆինանսական վիճակը, ներգրավվել պետական գնումներում, ըստ վերջին հայտարարագրի մեկ տարվա հանգստի համար ծախսել է 7 միլիոն դրամ:

Բադալյանը պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ նաև 2020 թվականին ձեռք է բերել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13% բաժնեմասը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում հատկապես ճանապարհաշինության ոլորտում:

Բագրատ Բադալյանի 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր:

Համեմատության համար նշենք, որ 2018-ից մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, այդ ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը 4 պայմանագիր մոտ 12 միլիոն դրամ արժեքով: Ստացվում է պաշտոնյայի բաժնետեր դառնալուց հետո ծավալը մոտ հարյուր անգամ ավելացել է:

Նշենք, որ խոսքը գնում է պետական գնումների մասին, որը նախկինում ևս Փաշինյանը ակտիվորեն քննադատում էր և խոստանում առողջացնել և կոռուպցիայից զերծ պահել:

Իսկ հիմա պետական գնումները հիմնականում արվում են առանց մրցույթի, մեկ անձից և տարբեր պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ են հաղթում:

Այստեղ նաև հարկ է նշել, որ Բագրատ Բադալյանը պետական պաշտոյա դարձավ մի քաղաքական թիմի իշխանության ժամանակ, որոնք եկել էին կոռուպցիան բացառելու, «ժողովրդին ծառայելու»:

Նրանք ասում էին, որ ժողովրդին կեղեքել են, հարստահարել, կոռուպցիան մարդկանց աղքատության է հասցրել և այլն և այլն: Հրապարակից հնչող տեքսնտերն ու խոստումները բոլորն են հիշում:

Իսկ հիմա միայն այս օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես է օրինակ ժողովրդի ծառա Տիգրան Ավինյանի նախկին և Արայիկ Հարությունյանի գործող տեղակալ Բագրատ Բադալյանը իրականացնում իր առաքելությունը»:

 

Լրահոս